Jump to content

Արամայիս Սարգսյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամայիս Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամայիս Սարգսյան
Ծնվել էմայիսի 17, 1947(1947-05-17) (77 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան (1971) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Արամայիս Բաբկենի Սարգսյան (Մայիս Սարգսյան, մայիսի 17, 1947(1947-05-17), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգսյանը հաճախել է թիվ 10, այնուհետև՝ Դիլիջանի միջնակարգ, ապա՝ Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոց։

1966 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ժուռնալիստիկա բաժինը, սակայն երկու ամիս անց հեռացվել է՝ վատ վարքի պատճառով։ 1969-1971 թթ.-ին սովորել է Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի հեռակա բաժնում։

Մայիս Սարգսյանի խաղացած առաջին դերը եղել է 4-րդ դասարանում, երբ բեմադրվում էր Թումանյանի «Անուշ» ստեղծագործությունը։ Խաղացել է Մոսիի դերը։

Վանաձորում 1963 թ-ին հիմնադրված պատանի հանդիսատեսի թատրոնում Մայիս Սարգսյանը խաղացել է բազում դերեր, այդ թվում նաև «Գիքորը»։

Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտում ուսանելիս միաժամանակ աշխատել է նաև լամպերի գործարանում։

1971 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, որտեղ նույն կուրսում սովորել է Արմեն Էլբակյանի, Թամար Հովհաննիսյանի, Հասմիկ Տեր-Կարապետյանի, Գրետա Մեջլումյանի, Գայանե Մկրտչյանի, Սիլվա Յուզբաշյանի և այլ նշանավոր արտիստների հետ։ Սովորելուն զուգընթաց, աշխատել է Հայէլեկտրոգործարանում։ Հետագայում, Գրետա Մեջլումյանի և Վրույր Հարությունյանի հետ, ստեղծել է «Բոհեմ» կամերային թատրոնը, որտեղ նաև խաղում է։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի դերասան է։ Զուգահեռ աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, դոցենտ է[1]։

Գրետա Մեջլումյանի և Վրույր Հարությունյանի հետ ստեղծել է «Բոհեմ» կամերային թատրոնը և հանդիսանում է նրա հիմնադիր և գեղարվեստական ղեկավարը[2][3]։

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2017[4]
  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2009

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մայիս Սարգսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. «Արամայիս Սարգսյանի մասին zarkfoundation.com կայքում».
  3. Маис Саркисян
  4. «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.